Սիրիայում Հայաստանի դեսպանատունը չի փակվի. ՀՀ ԱԳՆ
Այսօր կառավարության նիստում փակ գաղտնի ռեժիմով քննարկվել է Սիրիայում Հայաստանի դեսպանատան հարցը: Նիստից հետո Հայաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանը, լրագրողների հարցին ի պատասխան, նկատեց, որ հարցը քննարկվել է փակ գաղտնի ռեժիմում և կոռեկտ չի լինի որևէ բան ասելը. «Տեխնիկական բնույթի հարցեր են քննարկվել»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ դեսպանատունը փակվի, Մանասյանը պատասխանեց, որ բացառվում է:
Սիրիայում արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքացիական պատերազմ է ընթանում, ինչի հետևանքով հազարավոր սիրիացիներ լքում են երկիրը, մասնավորապես Հալեպը: Հալեպում գտնվող Հայաստանի դեսպանատունը, ինչպես տեղեկացնում են տարբեր աղբյուրներ, աշխատում է բնականոն հունով: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը օրերս հայտարարել էր, թե հուլիսի 19-ի դրությամբ Հայաստանում ապաստան և փախստականի կարգավիճակ ստանալու հայցով դիմել է սիրիահայ 6 ընտանիք` 14 անդամներով: