Սիրիահայ դպրոցականների ուսուցման համար Երևանում առանձնացվել է 3 ավագ դպրոց
Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը` Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով Հայաստանի կրթության և գիտության նախարարի հանձնարարականով, Երևանում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց` Կենտրոն համայնքում` թիվ 182, Արաբկիր համայնքում` թիվ 54 և Նոր Նորք համայնքում` թիվ 62 ուսումնական հաստատությունները:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից, սիրիահայերի կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան