Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիևը արտաքսվել է Լոնդոնից
Թուրքմենստանցի դատավոր Իշանգուլի Մերիթնիյազովին, ինչպես նաև Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիևը մրցավարական սկանդալից հետո արտաքսվել են Լոնդոնից: Այս մասին տեղեկացնում է «The Washington Post» պարբերականը:
Բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում հիմնավորել է իր այս քայլը: Նրանք Թուրքմենստանից դատավոր Իշանգուլի Մերիթնիյազովին մեղադրում են այն բանում, որ նա ոչ արդարացի որոշում է կայացրել հօգուտ ադրբեջանցի բռցքամարտիկ Մամեդ Աբդուլհամիդովի` ճապոնացի բռցքամարտիկ Սաթոշի Շիմիցուի միջև կայացած մարտի ժամանակ:
Նշենք, որ Աբդուլհամիդով-Շիմիցու մարտը մինչև 56 կգ քաշային կատեգորիայում էր: Մարտի առաջին և երկրորդ ռաունդների արդյունքում ճապոնացին պարտվելիս է եղել 2:4 և 3:8 հաշվով: Երրորդ ռաունդում Շիմիցուն մի քանի անգամ նոկդաունի է ենթարկել հակառակորդին, սակայն դատավորները հաղթանակը պարգևել են Աբդուլհամիդովին:
Իսկ Աբիևի մասով ֆեդերացիան հիմնավորել է, որ Աղաջան Աբիևը մի քանի անգամ խախտել է ֆեդերացիայի վարքագծի կոդեքսը:
«Ցավում եմ, որ ստիպված էինք նման որոշում կայացնել, բայց մեզ համար ամենակարևորն արդար մրցակցային խաղն է»,- հայտարարել է սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վու Չին Կոուն: