Քաղաքական հաշվեհարդա՞ր. Թալինի նախկին քաղաքապետի կինն ազատվել է պաշտոնից
ՀՀԿ-ական պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի կնոջը՝ Թամարա Գևորգյանին, երեկ ազատել են Թալինի հիվանդանոցի տնօրենի պաշտոնից. գրել է «Հրապարակը»:
Թերթը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ էլ էին նրան ազատել պաշտոնից՝ չարաշահումների համար, հետագայում, Սարգիս Սահակյանի նշանակվելուց հետո, նա վերականգնվեց իր աշխատանքում։ Իսկ երեկ նրան նորից են ազատել աշխատանքից, բնականաբար՝ քաղաքական հողի վրա, քանի որ Թալինի քաղաքապետի ընտրություններում մարզպետի ու Մնացականյանի շահերը բախվել են. նրանք տարբեր թեկնածուների են պաշտպանում։
Թերթի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատել է նաև Մնացական Մնացականյանը։ «Ազատումն արդյո՞ք քաղաքական աստառ ունի, հաշվի առնելով օգոստոսի 5-ին Թալին քաղաքում սպասվող քաղաքապետի ընտրություններին Մնացական Մնացականյանի դիրքորոշումը» հարցին, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքել է. «Ոչ, նման բան չի կարելի ասել։ Լավ չէր աշխատում, դրա համար էլ ազատել են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները