Հայաստանի «նարնջագույն» դաշտի մոնիթորինգ է անցկացվելու
Ըստ «Իրավունքի» քաջատեղյակ աղբյուրի՝ ընդդիմության միասնական թեկնածուի չափորոշիչները ճշտելը և նախնական ընտրություն կատարելը վերապահված է Մեծ Բրիտանիային, որի դիվանագետները և այնպիսի կառույցը, ինչպիսին է Բրիտանական խորհուրդը, պետք է անցկացնեն Հայաստանի «նարնջագույն» դաշտի մոնիթորինգ և նախնական որոշեն, թե ովքեր են ամենից պիտանի որպես հնարավոր միասնական թեկնածու։ Իսկ հաջորդ էտապը լինելու է անվան համաձայնեցումը Լոնդոնի և Վաշինգտոնի միջև։
Ըստ թերթի աղբյուրի՝ հենց դրանով էր պայմանավորված, թե ինչու այդքան շտապ և այդքան անսքող Ստյոպիկ Սաֆարյանը հանդիպումներ ունեցավ բրիտանական դիվանագետների հետ և Հայաստանում, և Թուրքիայում, քանի որ շտապում էր որպես ամենահարմար նախնական միասնական թեկնածու ներկայացնել Րաֆֆի Հովհաննիսյանին ու հնարավորինս սկացնել ԼՏՊ-ին ու Օսկանյանին։
«Իրավունք»-ը նշված լուրը տպագրել է «Բամբասանք» խորագրի ներքո՝ նշելով, որ հրապարակվածի համապատասխանությունն իրականությանը չի երաշխավորվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները