«Ժողովուրդ». Քանաքեռ-Զեյթունի թաղապետն առաջիկայում հրաժարական է տալու
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանն առաջիկայում հրաժարական է տալու:
Թերթը գրում է, որ ըստ ամենայնի` նրա «ոտքի տակը փորել է» ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը), որը ցանկանում է համայնքում սեփական պատգամավորն ունենալուց հետո սեփական թաղապետ ունենալ (բարձրագույն իշխանություններին զեկուցել է, թե Քոթանջյանը ԲՀԿ-ի օգտին է աշխատել):
Նույնիսկ խոսվում էր, որ ՀՀԿ-ական Քոթանջյանը գուցե արձակուրդից հետ չվերադառնա, սակայն թերթի հետ զրույցում Քոթանջյանն ասել է. «Ես հիմա աշխատանքի վայրում եմ ու նման տեղեկություն չունեմ: Հրաժարական չեմ տվել»:
Թերթի հարցին, թե` «ինչո՞ւ եք այդքան վստահ, որ հրաժարական չեք տալու, արդյոք պատճառը այն է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ձեր երեխաների քավորն է»,- թաղապետը կոպիտ պատասխանել է. «Ես իմ տեղում աշխատում եմ: Ու բոլոր հարցերը պետք է բխեն դրանից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները