«Ջերմուկ գրուպ»-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, հուլիսի 30-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքում «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակիցները որոշ ժամանակով գործադուլ են հայտարարել: Նրանք դժգոհել են, որ ընդամենը 85 հազար դրամ աշխատավարձ են ստանում, սակայն օրնիբուն աշխատում են:
Ըստ թերթի տեղեկությունների` գործադուլին ներկա է եղել նաև «Ջերմուկ գրուպ»-ի տնօրեն Անաստաս Արսենյանը, որը ձևացրել է, թե ինքն էլ բոլորի նման բանվոր է, բայց բողոքի առնչությամբ ինքը կփորձի խոսել եղբոր` ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի հետ: Սակայն տնօրեն Անաստաս Արսենյանը թերթի հետ զրույցում հավաստիացրել է, որ գործադուլ չի եղել. «Բանվորը մեզ մոտ ստանում է 85 հազար դրամ, և մենք անգամ նպատակ ունենք հունվար ամսից աշխատավարձերը բարձրացնել, գործադուլ կամ բողոք, նման բան չի եղել: Եթե ուրիշ տեղ բանվորը կարող է 85 հազար դրամից ավել գումար ստանալ, խնդրեմ կարող են գնալ այնտեղ աշխատել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները