Եվս մեկ սկանդալ Լոնդոնում. որակազրկվել է Իվան Տիխոնը
Լոնդոնի օլիմպիական խաղերում շարունակվում են արգելված խթանիչների հետ կապված սկանդալները: Հերթական սկանդալը մյուսներից տարբերվում է նրանով, որ այն 8 տարվա վաղեմություն ունի:
Մուրճի նետման մրցաշարի ոսկե մեդալի հիմնական հավակնորդ Բելառուսի ներկայացուցիչ Իվան Տիխոնին զրկել են մրցմանը մասնակցելու իրավունքից: Վերջինս մեղադրվում է 2004 թ. Օլիմպիական խաղերից առաջ արգելված խթանիչներ օգտագործելու մեջ:
«Այսօր թեթևաթլետիկայի միջազգային ֆեդերացիան որոշմամբ որակազրկվել է Իվան Տիխոնը: Նման պահանջ է ներկայացվել մարզիկի դոպինգ-թեստի արդյունքի հիման վրա, որը նա հանձնել է 8 տարի առաջ` Աթենքի Օլիմպիական խաղերի նախաշեմին: Նրան մեղադրում են արգելված խթանիչներ օգտագործելու մեջ»,- նշել է Բելառուսի փոխվարչապետ Անատոլի Տոզիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա