Սերգեյ Մովսիսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 10 հնարավորից ունի 7,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր է վաստակել նաև ֆրանսիացի գրոսմայստեր Ռոմեն Էդուարը, բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:
Եզրափակիչ տուրում Մովսիսյանը սևերով կխաղա Էդուարի հետ: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն ունի 7 միավոր և բաժանում է 3-9-րդ տեղերը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա