Ստամբուլում ինքնասպանություն գործած Նարինեի գործով մեղադրյալին պահաջում են դատապարտել 11 տարի ազատազրկման
Ստամբուլում ինքնասպանություն գործած հայ աղջկա գործով կասկածյալ թուրք եղբայրները կանգնել են դատարանի առաջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` աշխատանք գտնելու նպատակով 4 տարի առաջ Հայաստանից Թուրքիա մեկնած 24-ամյա Նարինե Մկրտչյանը, թուրք եղբայրներ Բարըշ և Օրհան Օքումուշների սեռական շանտաժի զոհը դառնալով, փետրվարի 28-ին ինքնասպան էր եղել:
Ըստ թուրքական «Հաբերթուրք» (Haberturk) լրատվական կայքի` Ստամբուլի դատարանում տեղի է ունեցել Նարինե Մկրտչյանի ինքնասպանության գործով առաջին դատալսումը, որտեղ թուրք եղբայրները պնդել են, որ իրենք հանցավոր չեն Նարինեի ինքնասպանության գործում և պահանջել իրենց ազատ արձակել:
Դատալսմանը ներկա է գտնվել նաև Նարինեի մայրը` Նունե Մկրտչյանը:
Ըստ աղբյուրի` Ստամբուլի դատախազության կողմից պատրաստված մեղադրականում պահանջվում է Օրհան Օքումուշին դատապարտել 11 տարվա ազատազրկման` անձնական կյանքի գաղտնիքը հրապարակելու և շանտաժի միջոցով ինքնասպանության դրդելու հոդվածի հատկանիշներով, իսկ Բարըշ Օքումուշին դատապարտել 2-ից 5 տարվա ազատազրկման` անձնական կյանքի գաղտնիքները հրապարակելու և շանտաժի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում