Վ. Կարախանյան. Ադրբեջանը չպետք է իր մռութը այլ երկրների գործերի մեջ մտցնի
«Արցախը ժողովրդավարության բոլոր չափանիշներին համահունչ ինքնորոշվել է և ինքն է որոշում, թե իր երկրում ինչ քաղաքականություն իրականացնի: ԼՂՀ-ում տեղի ունեցած վերջին ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացած պետություն է: Ավելի լավ է Ադրբեջանը իր մռութը այլ երկրների գործերի մեջ չմտցնի»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելությունը նոտա է տարածել, որում արցախյան կողմին մեղադրում է ԼՂՀ տարածքների բնակեցման համար, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Կարախանյանը:
«Ադրբեջանը նախևառաջ պետք է պատասխան տա, թե ինչու չի թույլատրում ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը դիտարկումներ իրականացնել Ադրբեջանի կողմից բռնազավթված՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի և մի շարք այլ արցախյան բնակավայրերում: Ադրբեջանը էլի ու էլի խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունը, սակայն մնում է անպատիժ»,- հավելեց Վ. Կարախանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան