Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կատարելով 1200 կրակոց
Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծիողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: