Դավիթ Հարությունյանը կողմ է ՏԻՄ մարմինների ղեկավարների պաշտոնավարման ժամկետների սահմանափակմանը
Ի տարբերություն նախագահականի, ՏԻՄ մարմինների ղեկավարների պաշտոնավարման ժամկետները մեր երկրում անսահմանափակ են: Եթե Նախագահի թեկնածուն երկու անգամ անընդմեջ առաջադրվելուց հետո չի կարող առաջադրել իր թեկնածությունը, ապա քաղաքապետերը, համայնքապետերը մեր երկրում ցմահ պաշտոնավարում են՝ սերտաճելով աթոռի հետ. գրել է «Հրապարակը»:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից, որպես իրավաբանի, թերթը հետաքրքրվել է, թե որքանով է ճիշտ ՏԻՄ ղեկավարների ժամկետները չսահմանափակելը: «Դժվար է ասել՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, բայց ես հակված եմ սահմանափակմանը: Ես կարծում եմ, որ երկու ժամկետը բավարար է, որ թեկնածուն իրեն դրսևորի, և ճիշտ է տարբեր մարդկանց նման հնարավորություն տալը»,-ասել է Հարությունյանը: Նրա խոսքով՝ միջազգային փորձը ևս դրա մասին է վկայում. կան մի շարք երկրներ, որտեղ սահմանափակված են քաղաքապետերի և համայնքապետերի առաջադրման ժամկետները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները