Խարդախության փորձ՝ Աշտարակում. «Փարոս» համակարգի նպաստառուներից 5 հազարական դրամ են պահանջել
Աշտարակ քաղաքում «Փարոս» համակարգի աշխատողները փորձել են հնարամտորեն փող աշխատել նպաստի հույսին մնացած մարդկանց հաշվին. գրել է «Հրապարակը»:
«Թերևս ինչ-որ մեկի հանձնարարությամբ, հերթական ամսական նպաստը բաժանելիս, փոստի աշխատակիցները բոլոր նպաստ ստացողներին ասել են, որ իրենք պետք է 5 հազար դրամ գույքահարկ վճարեն, իսկ ովքեր տրտնջացել են, թե վարձով են ապրում, աշխատողները նրանց հանդեպ «գթասրտություն են ցուցաբերել»՝ գումարի չափը նվազեցնելով։ Որոշներին էլ հանձնարարել են, թե տանտիրոջը կասեք, թող բերի-մուծի։ Երբ քաղաքացիները կտրոն են պահանջել իրենց վճարումների դիմաց, նրանց պատասխանել են, որ մի քանի օրից գան-վերցնեն։ Երեկ, սակայն, փոստից զանգել են գումարը վճարած քաղաքացիներին և հայտնել, որ գան իրենց գումարները հետ ստանալու»։
Թերթի հավաստի տեղեկություններով, երեկ արդեն «Փարոսի» և փոստի պետերին ու անօրինական դրամահավաքը կազմակերպած անձին հրավիրել են Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժանմունք և փորձել պարզել, թե ով է իրենց նման հրահանգ տվել։ Այսինքն՝ խարդախությունը բացահայտվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները