Նոր Նորքում նախկին թաղապետի արձանն են կանգնեցնելո՞ւ
Պարզվում է՝ մեր օրերում արդիական է դառնում Երևանում վարչական շրջանների ղեկավարների արձաններ կանգնացնելը: Ահա այսպիսի մի արձան է շուտով վեր խոյանալու նոր նորք վարչական շրջանում:
«Հրապարակին» լուրեր էին հասել, թե ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու՝ նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի արձանն են կանգնեցնելու այստեղ։ Թերթին հասած լուրերով, այդ գործը նախաձեռնել են նրա ընկերները։ Սակայն անհավանական թվացող այս լուրերից տեղյակ չէին քաղաքապետարանում։ Լրատվության վարչության պատասխանատու Արթուր Գևորգյանն ասել է, թե իրենք տեղյակ չեն, անգամ ընդլայնված նիստում նման հարց չի քննարկվել։
Սակայն պարզվում է՝ այս պատմությունը երկամյա կյանք ունի՝ թաղապետի մահվան ժամանակից ի վեր, և աշխատանքներ են տարվում արձանի պատրաստման ուղղությամբ։ Այս մասին թերթին հայտնել է հանգուցյալ Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ այն երկու տարի առաջ նախաձեռնել է Նոր Նորքի թաղապետարանը և դիմել քաղաքապետարան։ Այժմ էլ արձանի կառուցման աշխատանքներն են ընթանում, և հնարավոր է, որ մինչև Դավիթ Պետրոսյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 21-ը, հասցնեն տեղադրել:
Հաջորդ համարում թերթը խոստանում է ծավալուն կներկայացնել, թե ինչ չափանիշներով են մարդիկ արժանանում հուշարձան ունենալու պատվին, և որքանով են շարքային չինովնիկները համապատասխանում այդ չափանիշին՝ նշելով, որ Դավթի Պետրոսյանի արձանի տեղադրման կապակցությամբ նաև օրենսդրական խոչընդոտներ կան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները