Իրանը փորձարկել է 300կմ. հեռահարությամբ «Ֆաթեհ 110» հրթիռը
Իրանը փորձարկել է 4-րդ սերնդի 300կմ. հեռահարությամբ «Ֆաթեհ 110» հրթիռը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկատվության՝ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ահմադ Վահիդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԶՈւ կարողությունների ավելացման մասին, նշել է, որ Իրանի ռազմական դոկտրինի համաձայն՝ զինված ուժերի սպառազինությունների հզորացումն ու ավելացումն ուղղված է միայն երկրի պաշտպանությանը և դրանք կօգտագործվեն միայն նրանց դեմ, ովքեր կսպառնան երկրի տարածքային ամբողջականությանը: