Թուրքական ընդդիմությունը նեղացել է Օբամայից լուսանկարի պատճառով
Թուրքական ընդդիմությունը վրդովված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարից և պահանջել է Թուրքիայի վարչապետից պարզաբանել, թե ինչ գործողություններ է նախաձեռնելու իրավիճակի հետ կապված:
«ՌՍՆ» գործակալությունը հիշեցնում է, որ Օբաման Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսազրույց է ունեցել հուլիսի 30-ին, ընդ որում այդ պահին նրան լուսանկարել են բեյսբոլի փայտը ձեռքին: Լուսանկարն անմիջապես տարածվեց համացանցում:
Սպիտակ տանը հայտարարել են, որ լուսանկարի հրապարակայնացումը միայն մեկ նպատակ է հետապնդել` ընդգծել ամերիկյան և թուրքական առաջնորդների սերտ համագործակցությունը: Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ բարձրացված աղմուկը ընդունեցին հումորով և անգամ առաջարկվեց Թուրքիային տալ նմանատիպ պատասխան ԱՄՆ-ին` երբ վարչապետը զանգահարելու կլինի ԱՄՆ նախագահին, նրան անհրաժեշտ է իր մոտ ունենալ հողաթափ, գոտի կամ էլ մխոց: