Հայ և թուրք երաժիշտները` նույն բեմում
Օգօստոսի 3-ի երեկոյան Բեռլինում հայ և թուրք երիտասարդ երաժիշտները համատեղ համերգով են հանդես եկել:
Համերգը, որը կրել է «Երաժշտությունը համախմբում է» խորագիրը, անցկացվել է «Young Euro Classic» փառատոնի շրջանակներում : Այս մասին հայտնում «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը:
Համերգի ընթացքում հնչել են հայ և թուրք երգահանների, ինչպես նաև Բեթհովենի ստեղծագործությունները: Համերգն ունկնդրել է շուրջ 1500 երաժշտասեր:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով