Թեհրանում կգումարվի ԱԳ նախարարների համաժողով՝ նվիրված Սիրիայի ներքաղաքական զարգացումներին
Սիրիայի ներքաղաքական զարգացումների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Թեհրանում օգոստոսի 9-ին տեղի կունենա ԱԳ նախարարների համաժողով:
Այս մասին, Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Թեհրանում հավատարմագրված օտաերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Հոսեյն Աբդոլլահիանը:
ԻԻՀ փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ ավելի քան 10 երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել մասնակցելու համաժողովին: