Իրանցի պատգամավոր. Թուրքիան պետք է պատասխան տա Սիրիայում ձերբակալված թուրք գեներալի գործունեության համար
Թուրքիան պետք է պատասխան տա Սիրիայում ձերբակալված թուրք գեներալի գործունեության համար:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթ Փուրը:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով Սիրիայում թուրք գեներալի ձերբակալման փաստին նշել է. «Թուրքիան իրավունք չունի միջամտել Սիրիայի ներքին գործերին, ուստի պետք է Անկարան պատասխան տա, թե ի ՞ նչ գործունեություն ծավալելու նպատակով էր թուրք գեներալը գործուղվել Սիրիա»:
ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը, անդրադառնալով Թուրքիայի՝ Սիրիայի ներքին գործերին միջամտելու փաստին, նշել է. «Թուրքիայի բնակչությունն այդ երկրի վարած հակաիսլամական քաղաքականության հանդեպ չպետք է անտարբեր մնա: Քիչ հավանական է, որ Թուրքիայի բնակչությունը լռի, երբ պարզվի, որ ահաբեկչներին բոլոր զենքներով ապահովում է Թուրքիայի կառավարությունը»:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանցի հոգևորական. Թուրքերի տրամադրած զենքով Ռամազանի օրերին Սիրիայում մարդասպանություն է կատարվում