Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Ջակարտա, Օքլենդ, Կանբերա և Մանիլա
Օգոստոսի 8-ից 15-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները վերոհիշյալ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում