Արագածոտնի մարզպետ. «Մեկ անդաստիարակի մտածելակերպը չի նշանակում, որ պետք է ստվերվի ՀՀԿ-ի գործունեությունը»
«ՀՀԿ-ն միասնական, կուռ կառույց է Թալին քաղաքում: Շատ համախմբված կառույց է, և մեկ անդաստիարակի մտածելակերպը չի նշանակում, որ պետք է ստվերվի ՀՀԿ-ի գործունեությունը կամ ՀՀԿ-ի կառուցողական մոտեցումները: Նման մարդկանց մենք պատժում ենք ու կպատժենք»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը՝ անդրադառնալով հացին, թե՝ Թալինի քաղաքապետի ընտրություններում ինչո՞ւ որոշ կուսակցականներ, ի դեմս ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանի որոշեցին ինքնուրույն գործել:
«Ի՞նչ նկատի ունի «պատժել» ասելով՝ ծեծելու են, թե՞ անկյուն են կանգնեցնելու»,- թերթի հարցին, մարզպետը պատասխանել է. «Կպատժենք լեռնցու օրենքներով»: Այս առիթով թերթը փորձել է ստանալ նաև Մնացական Մնացականյանի մեկնաբանությունը, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները