Լրագրողները Դինքի գործով հանդիպել են Թուրքիայի նախագահի հետ
Թուրք լրագրողները նախագահական պալատում հանդիպում են ունեցել նախագահ Աբդուլլա Գյուլի հետ: Օրակարգում եղել է պետական վերահսկիչ խորհրդի պատրաստած «Հրանտ Դինքի» սպանության գործով զեկույցը: Լրագրողներն իրենց անհանգստությունն են հայտնել այն կապակցությամբ, որ դեռևս փետրվարին հրապարակված հիշյալ զեկույցի հետ առնչվող պատկան մարմինները չեն կատարել իրենց գործառույթները:
Լրագրողների և գրողների հիմնադրամի նախագահ Ջեմալ Ուշշաքը և հանդիպմանը ներկա գտնվող մյուս լրագրողները նախագահ Գյուլից խնդրել են նոր շարժ հաղորդել գործընթացին: «CNNTurk» լրատվականի տեղեկացմամբ` Աբդուլլահ Գյուլը լրագրողներին խոստացել է ավելի հետամուտ լինել խնդրին և կառավարությանը մեկ անգամ ևս հիշեցնել գործն ընթացքի մեջ դնելու համար: