Գույքահարկի վճարի անվան տակ նպաստառուներից խաբեությամբ վերցված գումարները վերադարձվել են
«Հրապարակն» անդրադարձել է շաբաթ օրը թերթի հրապարակած տեղեկատվությանը, ըստ որի՝ Աշտարակ քաղաքում «Փարոս» համակարգի աշխատողները փորձել էին հնարամտորեն փող աշխատել նպաստի հույսին մնացած մարդկանց հաշվին:
«Երեկ «Հայփոստից» հայտարարել են, որ փոստի աշխատակիցները որևէ առնչություն չունեն վերոնշյալ դեպքերի հետ, սակայն, մեր հավաստի տեղեկություններով, Աշտարակ քաղաքի փոստային բաժանմունքի պետը հրավիրվել է ոստիկանություն, և կասկածներ կան, որ փոստի աշխատողները ևս մասնակցել են այս մեքենայություններին։ Իսկ երեկ «գույքահարկը վճարած» քաղաքացիներին կանչել ու վերադարձրել են գանձված գումարները և գույքահարկ վճարելու համար նրանց ուղղորդել համապատասխան կառույց։ Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ մեր հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները