Իրանի ԱԳ նախարարը Սիրիայում առևանգված իրանցիների հարցով Թուրքիայի հետ բանակցելու նպատակով կմեկնի Անկարա
Սիրիայում առևանգված իրանցի ուխտագնացների հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին այսօր կմեկնի Թուրքիա:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ հաղորդագրությամբ է հանդես եկել ԻԻՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Հաշվի առնելով այն փաստը, որ իրանցի ուխտագնացներին առևանգած «Սիրիայի ազատ բանակը» գտնվում է Թուրքիայի հովանավորության ներքո, իրանցիների ազատման հարցով թուրքական կողմի հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով ԻԻՀ ԱԳ նախարարը կարճատև այց կկատարի Անկարա»:
Հիշեցնենք, որ ս.թ.օգոստոսի 4-ին Սիրիայի զինված խմբավորումները Դամասկոսի օդանավակայանի ճանապարհին առևանգել էին 48 իրանցիներ տեղափոխող մի ավտոբուս: Նախօրեին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որ Սիրիայի զինված խմբավորումների կողմից իրանցի երեք ուխտագնաց է սպանվել:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանի ԶՈւ ԳՇ պետ. Սիրիայում թափված արյան համար պատասխանատվություն են կրում Թուրքիան, Քաթարն ու Սաուդյան Արաբիան
Իրանցի հոգևորական. Թուրքերի տրամադրած զենքով Ռամազանի օրերին Սիրիայում մարդասպանություն է կատարվում