
«Աշտարակ կաթ»-ի նախկին իրավախորհրդատուն մեղադրում է ընկերության սեփականատիրոջը
«Աշտարակ կաթ» ՓԲԸ նախկին իրավախորհրդատու Հայկ Հակոբյանը, այցելելով «Ժողովուրդ» թերթի խմբագրություն, մեղադրանքներ է ներկայացրել ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանի նկատմամբ, որը խաբել ու ապօրինաբար տիրացել է նրա գույքին։
«Ըստ մեր զրուցակցի՝ Ափոյանը և նրա կինը՝ Ռիտա Կարապետյանը, համոզել են իրեն, որ մոր բուժման նպատակով չվաճառի Երևան քաղաքում գտնվող խանութը և Արագածոտնի մարզի 100 հա գյուղնշանակության հողերը, այլ նվիրաբերի «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին։ Փոխարենը խոստացել են կազմակերպել Հայկի վատառողջ մոր՝ արտերկրում բուժվելու հարցը։ Սակայն ստանալով նվիրատվությամբ վավերացված հողատարածքները, մոռացել են խոստման մասին։ Իսկ Հակոբյանի մայրը, բուժում չստանալով, մահացել է»,-գրել է թերթը:
Ա. Ափոյանը թերթի հետ հեռախոսազրույցում նշել է, թե ինքը Հակոբյանի մոր բուժման համար մեծ գումար է տրամադրել, սակայն որդին այն նպատակին չի ծառայեցրել. «Հայկը իրավական և բարոյական իրավունք չունի ինձնից բան պահանջելու։ Մնացածը դատարանում կլսեք»։