«Հացթուխ Գագոն» Գյումրու իտալական պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
Գյումրու ավագանու անդամ Գագիկ Ադամյանը, որը ժամանակին հացթուխ է աշխատել, օրերս նշանակվել է Գյումրու իտալական պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. գրել է «Ժողովուրդը»:
«Այս խայտառակ նշանակման «քավորը» ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն է։ Նրա հովանավորությամբ հացթուխ Ադամյանը կադրային անհարկի կրճատումներ է իրականացրել՝ ազատելով լաբորատորիայի բժիշկ Արմինե Քոչարյանին։ Պատճառն այն է, որ վերջինս փորձել է աշխատանքային ժողովի ընթացքում հակադարձել Ադամյանին»։
ՇՄ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից թերթը փորձել է ճշտել՝ արդյոք տեղյա՞կ է Ադամյանի գործունեությունից։ Վերջինս ասել է, թե Ա. Քոչարյանը կարգապահական խախտում է թույլ տվել, ֆինանսապես վնասել հիվանդանոցին։ «Հիմա նա համաքաղաքային բունտ է բարձրացրել, դա ճի՞շտ է։ Նման մարդկանց հո չեն պարգևատրում։ Բան չունեմ ասելու, Ադամյանն էլ մի բարի պտուղ չէ, բայց Դուք չեք նայում էն խնդրին, որ հիվանդանոցը 15 միլիոնի պարտք ունի»,-նշել է վարչության պետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները