Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Սիրիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նշել է, որ սիրիական խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ միևնույն ժամանակ հարգելով ժողովրդավարությունն ու Սիրիայի ժողովրդի կատարած ընտրությունը:
Սայիդ Ջալիլին շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանարապետությունը պատրաստակամ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի տուժված բնակչությանը:
Սիրիայի նախագահն էլ, իր հերթին ողջունելով Իրանի դիրքորոշումը, նշել է, որ որոշ երկրների կողմից ահաբեկիչներին զենք տրամադրելն անընդունելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները