Դիարբեքիրի հայկական եկեղեցին վերածվել է մոր և մանկան կրթության կենտրոնի
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանի Հասըրլը թաղամասում պահպանվել է հայկական պատմական մի եկեղեցի, որը կառուցվել է 350 տարի առաջ: Հայ կաթոլիկներին պատկանած այս եկեղեցին 1850-ականների մի ժամանակահատված գործել է որպես մզկիթ: Անբարեկարգ վճակում գտնվող եկեղեցին 4 տարի առաջ վերանորոգվել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության տրամադրած միջոցներով:
Այժմ եկեղեցու երիցատունը վարձակալության հիմունքներով վերածվել է «Մոր և մանկան կրթության կենտրոն»-ի: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը «Վերադարձիր գյուղ» նախագծի շրջանակներում տրամադրել է 130 մլն լիրայի ֆինանսական աջակցություն: Այդ գումարով եկեղեցու ներսում կահավորվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան երկու դասասենյակ, մեկ խաղասենյակ և խոհանոց, ինչպես նաև մայրերի համար նախատեսված մեկ ընդարձակ սրահ, որտեղ ևս հնարավոր կլինի գրել-կարդալ սովորել:
Ըստ թուրքական «Աքշամ» (Akşam) օրաթերթի` 80 աշակերտի համար նախատեսված այդ կենտրոն հաճախում են այն ընտանիքների երեխաները, որոնք սոցիալապես անապահով են և չեն կարող երեխաներին ուղարկել մանկապարտեզ: Երեխաների սննդի և հագուստի բոլոր ծախսերը կատարվում են պետական միջոցներով:
Սուրի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Մուստաֆա Քըլըչը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է եկեղեցու մի մասն էլ վերածել արհեստագործական կենտրոնի (գորգագործոuթյուն, պղնձագործության), որտեղ կկարողանան մասնագիտություն ձեռք բերել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում