Վարդան Ղուկասյանի առաջադրման մասին լուրի տարածվելուն պես նա և իր մոտիկները անհասանելի են դարձել
Երեկ քաղաքապետի թեկնածուների նոր առաջադրումներ են եղել: Գյումրիում ՀՅԴ-ից առաջադրվել է Հովսեփ Սիմոնյանը, ով համարվում է Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի մարդը: Այն ժամանակ նա մարզպետարանում վարչության պետ էր աշխատում, հիմա վարչության պետի տեղակալն է: Նրա կինը հայտնի բանկային մասնագետ է և արդեն մի քանի բանկ է փոխել: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Երեկ լուր տարածվեց, թե Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է դիմել վիզաների վարչություն` վերջին 6 ամիսներին Գյումրիում բնակվելու վերաբերյալ տեղեկանքը ստանալու, ինչը քաղաքապետի թեկնածուներից պահանջվող փաստաթղթերից է: Սակայն լուրը տարածվելուն պես քաղաքապետն և նրա մոտիկները անհասանելի դարձան: Կարելի է ենթադրել, որ չնայած նա բազում տեղերում հայտարարել է, թե առաջադրվելու է, այս հարցով վերջնական որոշում դեռ չկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները