Սյունիքում ՏԻՄ ընտրությունների արդյունքները կախված են լինելու Մաքսիմ Հակոբյանի դիրքորոշո՞ւմից
Երեկ Կապանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է անկուսակցական Գագիկ Աթաջանյանը: Նա Կապանի առաջին քաղաքապետն է եղել և պաշտոնավարել է երկու ժամկետ: Աթաջանյանը քաղաքում մաքուր և «հին» տղայի համբավ ունի: Խորհրդային շրջանում նա կույրերի միավորման մեխանիկն է եղել, ապա` տնօրենը: Մյուս թեկնածուներն են`գործող դաշնակցական քաղաքապետ Արթուր Աթայանը և ՀՀԿ-ի առաջադրած Աշոտ Հայրապետյանը: Նա «Հայփոստի» բաժանմունքի պետն է և ավելի հայտնի է իր եղբայրներով: Մեկը Մեղրու մաքսային պետ Սամվել Հայրապետյանն է, մյուսը՝ Կապանում հարգված բժիշկ-սրտաբան. Գրել է «Հրապարակը»:
«Ընտրությունների արդյունքը մեծապես կախված է լինելու պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի դիրքորոշումից, ով անցյալ ընտրություններում պաշտպանել է գործող քաղաքապետին, սակայն այս անգամ, ըստ սյունեցիների շրջանում տարածված կարծիքների, այլևս Աթայանի մեջքին չի կանգնելու: Մեղրիում օգոստոսի 8-ի դրությամբ առաջադրվել է 2 թեկնածու. գործող քաղաքապետ հանրապետական Սերգեյ Հայրապետյանը`ՀՀԿ-ի կողմից, և ինքնաառաջադրած ձեռնարկատեր, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները