Եզդիները պահանջում են աղջիկների համար ամուսնության նվազագույն շեմ սահմանել 16, իսկ տղաների համար 17 տարեկանը
«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ երեկ եզդիների մարզային կոմիտեների ղեկավարները եզդիների միության փոխնախագահ Գոգո Ասոյանի հետ միասին դիմում-առաջարկ են ներկայացրել ՀՀ կառավարություն, որով պահանջում են աղջիկների համար ամուսնության նվազագույն շեմը համարել 16 տարեկանը: «Գոնե աղջիկների համար 16, տղաների համար 17 սահմանեն: Մեր ավանդույթներն են այդ պահանջում, մեր ավանդույթներն են այդպիսին»,-ասաց նա: Ու եթե կառավարությունը եզդիների դիմումը մերժի, ապա նրանք բողոքի ակցիա կկազմակերպեն և կպահանջեն «հարցի արդարացի լուծում»:
Հիշեցնենք, որ 2012-ի հուլիսի 13-ն, «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին գործադիրը հավանություն է տվել, որով կանանց և տղամարդկանց համար սահմանվել է ամուսնության միևնույն տարիք`18 տարեկան: Օրենքի մեջ կատարվող փոփոխությունները պայմանավորված են տղամարդկանց և կանանց միջև գենդերային հավասարություն ապահովելու պահանջով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները