«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանը ընկճված է
ԱԺ դեռևս պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար» -ում տեղի ունեցած դաժան ծեծի հետևանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահը բավական «ծանր է տանում»:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Հայրապետյանն իր մտերիմների մոտ սրտնեղել է, թե «չգիտեմ ոնց եղավ, բայց էրեխեքիս վրա արյուն մնաց, ընտանիքս ընկավ անեծքի տակ, ոչ մեկին չեմ ցանկանա իմ ապրումներն ունենա»: Նույն աղբյուրների հաղորդմամբ` Հայրապետյանը թեև ընկճված է, այնուամենայնիվ ակտիվորեն փնտրում է այն մեկին, որն իր տան մոտ տարաբնույթ ակցիաներ է կազմակերպում: Նա, չգիտես ինչու, այդ ամենի հետևում ինչ-որ մեկի ականջներն է տեսնում`ասելով, թե «դեռ կերևա`ով ով է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները