Գովազդից խաբվածը. Սևանում հանգստանալ ցանկացողը հետ է վերադառնում
Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից մեկի միջոցով Սևանի ափին գտնվող «Արևիկ» հանգստյան տուն ամառային արձակուրդների մի քանի օրը անցկացնելու համար այսօր առավոտ մեկնած քաղաքացի Անահիտ Վարդանյանը հետ է վերադառնում: Նա տեղում ծանոթացել է առաջարկվող պայմաններին և անմիջապես հիասթափվել, զգացել իրեն խաբված սպառող:
«Չեք, պատկերացնի` այդ ապահովագրական ընկերությունը առաջարկում էր լավ պայմաններ օրական 11 հազար դրամ, որի մեջ մտնում էին երեք անգամյա սնունդը, թենիս, բիլիարդ, մասաժ: Սակայն այստեղ տեղում պարզեցինք, որ այդ գումարի մեջ ոչ մասաժն է մտնում, ոչ էլ բիլիարդը ոչ էլ մյուսները: Դրանց համար պետք էր վճարել հավելյալ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Անահիտ Վարդանյանը:
Նա ասաց, որ գովազդը տեսնելուց հետո նախապես ապահովագրական ընկերության հետ պայմանագիր է կնքել, վճարել գումարը և իր մի քանի հարազատների հետ մեկնել է «Արևիկ» հանգստավայր:
«Դուք միայն սենյակները տեսնեիք` վաթսունականների մաշված անկողիններ` գունաթափված վարագույրներով ու հնամաշ մի պահարանով` ոչ անկողնային պարագաներ կային և ոչ էլ սրբիչներ: Դրանց համար պետք էր վճարել: Ավելին, շատ անմխիթար վիճակում էր նաև սանհանգույցը, իսկ տաք ջուր չկար: Ես կափսոսեի անգամ 1000 դրամ տալ այդտեղ մնալու համար: Գայթակղում են ներկայացվող պայմաններով, որոնք, սակայն, իրականության հետ աղերս չունեն», -հուսահատ նկատեց խաբված սպառողը:
«Արևիկ» հանգստավայրը ավագ սերնդին հայտնի է որպես սովետական ճամբար, որտեղ այդ տարիներին հանգստանում էին հազարավոր երեխաներ: Մի քանի մասնաճյուղեր ունեցող այս կառույցը այժմ անհատների կողմից սեփականաշնորհված է: Ունի մեծ տարածք և գտնվում է Սևանի ամենամաքուր ափին, ինչն էլ հիմնականում գրավում է հանգստացողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները