Արման Երեմյանի հաղթարշավը շարունակվում է
Լոնդոնի օլիմպիական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարի 80 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը ոչ մի շանս չտվեց հոլանդացի Թոմի Մուլլետին: Մեր մարզիկն առաջին ռաունդում հաղթեց 3:0, 2-րդում` 2:0 հաշվով, իսկ 3-րդ ռաունդում զիջեց 1:4 հաշվով: Այնուամենայնիվ, սա չխանգարեց Արման Երեմյանին` ընդհանուր 6:4 հաշվով փայլուն հաղթանակ տոնել և դուրս գալ կիսաեզրափակիչ:
Այս փուլում Արմանն ուժերը կչափի Սեբաստիան Էդուարդո Գրիսմանիչ (Արգենտինա)-Հասար Ահմադ Բահավի (Աֆղանստան) զույգի հաղթողի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ