Google-ին 22.5 մլն դոլար տուգանել են` գաղտնիությունը խախտելու համար
ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը Google ինտերնետ-հսկային՝ Apple-ի Safari բրաուզերի օգտվողների անձնական կյանք ներխուժելու համար տուգանել է 22.5 միլիոն դոլար: Այս մասին տեղեկացնում է «lohud.com» պարբերականը:
Google-ը բրաուզերին կեղծ հրահանգներ էր փոխանցում` խաբելով անվտանգության համակարգն ու զետեղում ծրագիր` պարզելու օգտվողի նախասիրությունները գովազդի ասպարեզում:
Այսպիսով` Google-ը շրջանցել է Apple-ի՝ գաղտնիության վերաբերյալ օրենքը: Այս տարվա ընթացքում, փաստորեն ինտերնետ-հսկան երկրորդ անգամ է ԱՄՆ-ում խախտում կատարում: