«Հարսնաքարի» գործով փաստաբաններին ժամանակ կտրամադրվի. Դատախազությունն է հանձնարարել
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Հարսնաքարի» գործով նախաքննական մարմնին հանձնարարել է փաստաբաններին տրամադրել ևս մի քանի օր՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Հարսնաքարի» գործով Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը պատրաստվում են երկօրյա ժամկետում Գլխավոր դատախազություն բողոքարկել Ոստիկանության քննչական գխավոր վարչության որոշումը` գործի նյութերին ողջամիտ ժամկետ չտրամադրելու մասին:
Նշենք, որ փաստաբանները քննչական գլխավոր վարչությանը երկու միջնորդություն էին ներկայացրել. մեկը վերաբերել է գործի նյութերին ծանոթանալու ժամկետը երկարացնելուն, իսկ մյուսը վերաբերել է խիստ հաշվառման փաստաթղթերը չհաշվառելուն, չհամարակալելուն: Առաջին միջնորդությունը քննչական գլխավոր վարչությունը մերժել էր, իսկ երկրորդի մասով` որոշում դեռ չի կայացվել:
Նախորդ հրապարակում` Ավետյանի իրավահաջորդի փաստաբանը դատախազությունից ակնկալիք չունի, բայց կբողոքարկի