Յուրի Խաչատուրովն իսկապես անձեռնամխելի՞ է
«Հրապարակը հիշեցնում է, որ իրենց նախորդ համարներից մեկում գրել էին, որ հանրապետության զինկոմիսարիատում հայտնաբերված խախտումների հիմքով հանրապետության գլխավոր զինկոմ Սերգեյ Չալյանը ժամանակավորապես հեռացված է աշխատանքից։ Բանն այն է, որ առողջ զինակոչիկներին ծառայության ոչ պիտանի ճանաչելու դեպքեր էին հայտնաբերվել, թերթի տեղեկություններով՝ թվով 17 անձի վերաբերյալ, և այդ փաստից զայրացած՝ պաշտպանության նախարարը շտապել էր քայլեր ձեռնարկել։ Թերթի հետ զրույցում Չալյանը հերքել էր փաստը՝ նշելով, որ ինքն արձակուրդում է և արձակուրդից վերադառնալու է աշխատանքի։
«Սակայն երեկ Սերժ Սարգսյանի հրամանով նա հեռացվել է պաշտոնից։ Մեր տեղեկություններով, թեև դեռ չեն հրապարակում, սակայն աշխատանքից հեռացվել է նաև Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի տեղակալը՝ Վալերի Նարիմանիչ Գրիգորյանը։ Սակայն բոլորին է հայտնի, որ այս անձինք առանց Խաչատուրովի գիտության և մասնակցության ոչինչ չեն անում։ Նրա համար, փաստորեն, հատուկ արտոնյալ պայմաններ են ստեղծվել»,- գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները