Պաշտոնյաները Սև ծովի վրացական հանգստավայր են մեկնել ծառայողական մեքենաներով
Հայաստանի պետական պաշտոնյաները Հայաստանի Հանրապետությունը համարում են իրենց սեփականությունը: Եվ քանի որ պետությունն իրենց սեփականությունն է, պետական գույքն էլ իրենց սեփականությունն է: Իսկ ամեն մեկի մասնաբաժինը պետական գույքի մեջ որոշվում է զբաղեցրած պաշտոնով և դրա ազդեցության չափով: Հենց այդ հանգամանքով կարել է բացատրել այն, որ պաշտոնյաները բացահայտորեն պետական ունեցվածքը ծառայեցնում են իրենց անձնական կարիքներին. գրել է «Հրապարակը»:
Թերթի փոխանցմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանը Սև ծովի վրացական հանգստավայր են մեկնել ծառայողական մեքենաներով: «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի որոշ հոդվածներ արգելում են պետական ավտոմեքենան ոչ նպատակին օգտագործել: …Որևէ նորմալ երկրում հարկատուների գումարներով գնված մեքենայի կամ ցանկացած այլ ապրանքի անձնական նպատակներով օգտագործումը, այն էլ երկրի սահմաններից դուրս կարող է հանգեցնել առնվազն պաշտոնանկության»,-հավելել է թերթը: