Զինվորների «գործեր դզող» գյուղապետը ձերբակալվել է
Արարատի մարզի Սուրենավան գյուղի նախկին գյուղապետ Կարո Կարապետյանը նախօրեին կալանավորվել է: Տեղեկություններ կան, որ Կարո Կարապետյանը հանրապետության գլխավոր զինկոմ Սերգեյ Չալյանի մարտական ընկերն է ու իրենց տարածաշրջանում հայտնի է զինվորների «գործեր դզելով». գրել է «Հրապարակը»:
Ոստիկանության լրատվականից հայտնում են, որ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ խոշոր չափի յուրացում կամ վատնում՝ պաշտոնեական դիրքն չարաշահելով: Իսկ մինչ այդ, 2011-ի դեկտեմբերին, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական անփութություն:
Թերթը նշում է, որ վերջինիս եղբայրն էլ քրեական պատմությունների մեջ է Ռուսաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները