Գրիգոր Ամալյանը հրաժեշտ կտա պաշտոնին
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հրաժեշտ կտա ոչ միայն իր պաշտոնին, այլև այդ հանձնաժողովին: 2013թ.-ի ապրիլին կլրանա այդ հանձնաժողովի գործունեության ժամկետը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ամալյանը տեղեկացրել է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն` նույն մարդը չի կարող 2 անգամից ավելի անընդմեջ առաջադրվել հանձնաժողովի կազմում, ուստի ինքը չի առաջադրվելու: «Որևէ արտառոց բան չկա, պարզապես օրենքի պահանջն է դա»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները