Ո՞վ պետք է փոխհատուցի «Արմավիա»-ի կրած 27 հազար եվրոյի վնասը
«Արմավիա» ընկերությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով կրել է 27 հազար եվրոյի վնաս»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ավիաընկերության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պատասխանատու Ժասմեն Վիլյանը: Հարցին, թե՝ ինչպե՞ս պետք է փոխհատուցվի, և ո՞վ պետք է փոխհատուցի ընկերության կրած վնասները, Ժասմեն Վիլյանը դժվարացել է պատասխանել`նշելով, որ հարցը չի քննարկվել, և իրենք ոչինչ չեն կարող ասել:
Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն այս ընթացքում ստիպված է եղել առանց ուղևորների չվերթ իրականացնել Երևան-Հալեպ ուղղությամբ: