Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դեռ չստեղծված՝ փլուզվում է
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, դեռ չձևավորված, սկսել է պառակտվել. երեկ այս կուսակցությունը լքել է ԱԴԿ վարչության անդամ, Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը: Ընդ որում, նա կուսակցությունից դուրս է եկել իր թիմով: Այս մասին գրել է «Ժողովուրդը»:
«Հետաքրքիր զուգադիպությամբ ԱԴԿ-ն լքելու մասին հայտարարվեց երեկ՝ Ա. Զուրաբյանի ծննդյան օրը: Բայց սա միակ ուշագրավ հանգամանքը չէ կատարվածում: Բանն այն է, որ ԱԴԿ-ն լքած Գ. Գևորգյանը կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանի սանիկն է: Ինչ վերաբերում է Ա. Զուրաբյանին, ապա նա իր թիմի հետ դեռ ԱԺ ընտրություններից առաջ էր փաստացի դադարեցրել այդ կուսակցության հետ շփումները, իսկ երեկ ընդամենը թղթի վրա պաշտոնապես արձանագրվել է նրանց որոշումը: Վերը նշված մարդիկ դադարեցրել էին շփումը ԱԴԿ-ի ու նրա ղեկավարի հետ այն բանից հետո, երբ դեռ ընտրություններից առաջ՝ համամասնական ցուցակի քննարկումների ժամանակ, անտեսվել էին»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները