ՊՆ. Սահմանին դիպուկահարների համալրման մասին հրաման չի եղել
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, տեղեկություններ է տարածել, թե ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարների թիվն ավելացվել է, իսկ վերջին օրերին հայկական կողմը բավականին ակտիվացել է:
Panorama.am-ին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախարարը նման հրաման չի արձակել, իսկ ՀՀ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում