Համայնքների գերակշիռ մասում ՀՀԿ-ն թեկնածուներ է առաջադրել
«Սեպտեմբերի 9-ին՝ 380, իսկ 23-ին՝ 262 համայնքներում համայնքի ղեկավարների ընտրություններ են սպասվում: Առաջադրումները շարունակվում են, սակայն կարող եմ ընդգծել, որ համայնքների գերակշիռ մասում ՀՀԿ-ն իր թեկնածուները կառաջադրի»,- Panorama.am-ի հարցին, թե ՀՀԿ-ն ի՞նչ մասնակցություն է ունենալու առաջիկա ՏԻՄ ընտրություններին, ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Վերջինս միաժամանակ հիշեցրեց, որ առաջիկայում 732 համայնքներում էլ ավագանու ընտրություններ են սպասվում, ինչին ևս ՀՀԿ-ն շատ ակտիվ են լինելու:
«Կան համայնքներ, որտեղ այլ կուսակցություններ ևս իրենց թեկնածուներին են առաջադրել, իսկ մենք ընդունել ենք այդ մարտահրավերը և աշխատելու ենք օրենքի և ազատ մրցացության պայմաններում շահել ժողովրդի վստահությունը»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները