Սիրիահայ երեխաները հանգիստը կանցկացնեն «Լուսաբաց» ճամբարում
Հայաստանի կառավարության հրավերով օգոստոսի 9-ին Հայաստան են ժամանել 120 սիրիահայ երեխաներ, ովքեր իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:
ՀՀ կառավարության հրավերով օգոստոսի 9-ին հայկական ավիաուղիների` «Արմավիա»-ի, հատուկ չվերթով Դամասկոսից Երևան են ժամանել 120 սիրիահայ երեխաներ: Նրանք իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում: Այս պահին ընթանում են նրանց տեղավորման աշխատանքները: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է սիրիահայ երեխաների ընդունման հարցով պատասխանատու ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 9-ին «Արմավիա»-ի չվերթով Հայաստան են ժամանել 120 սիրիահայ երեխա: Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ ևս երկու ինքնաթիռ է ուղարկվելու Սիրիա, Հալեպից շուրջ 300 երեխայի Հայաստան տեղափոխելու համար: