Թեհրանում Սիրիայի հարցով կայացած համաժողովի մասնակից 30 երկրների պատվիրակների համատեղ հայտարարությունը
Թեհրանում Սիրիայի հարցով կայացած համաժողովի մասնակից 30 երկրների պատվիրակները համատեղ հայտարարություն են տարածել:
Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ համաժողովի մասնակիցները համատեղ հայտարարության մեջ կողմերին կոչ են արել դադարեցնել բախումները և ուղիներ փնտրել քաղաքական բանակցությունների միջոցով հասնել ազգային համաձայնության:
Հայտարարության մեջ նաև կոչ է արվում ձեռնպահ մնալ զինված խմբավորումներին զենք տրամադրելուց և մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ազգաբնակչությանը:
Թեհրանի համաժողովի մասնակիցները ողջունել են Իրանի առաջարկությունը, ըստ որի՝ Սիրիայում ընթացող հակամարտության կողմերին առաջարկվում է բանակցությունների և խաղաղ կարգավորման համար ուղիներ փնտրելու համար 3 ամսով դադարեցնել բախումները:
Հիշեցնենք, որ նախօրեին Թեհրանում շուրջ 30 երկրների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ալժիրի, Օմանի, Զիմբաբվեի, Իրաքի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Նիկարագուայի, Կուբայի, Սուդանի, Հորդանանի, Թունիսի, Մավրիտանիայի, Ինդոնեզիայի, Բենինի, Շրի Լանկայի, Էկվադորի և Պակիստանի, մասնակցությամբ տեղի է ունեցել Սիրիայի հարցով հրավիրված համաժողովը: