Վիլլաշ-Բոաշ. «Մոդրիչը շարունակում է ինքնուրույն մարզվել»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարել է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նախկինի պես առանձին է մարզվում:
«Ակումբները մինչև հիմա համաձայնության չեն հանգել, քանի որ «Ռեալն» անգամ չի մոտենում այն թվին, որն առաջարկում է մեր նախագահը: Մենք հասկանում ենք Մոդրիչին, իսկ նա էլ հասկանում է մեզ:
Լուկան շարունակում է ինքնուրույն մարզվել: Այդպես ենք որոշել միասին, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև այս հարցում ամեն ինչ պարզ դառնա:
Կփորձենք նրան տրամադրել դեպի լավը, անգամ եթե գործարքը չկայանա: Այո, մենք հարգում ենք «Ռեալին» և նրա հետաքրքրությունները, սակայն նրանք էլ պետք է հարգեն մեզ»,- նշել է Վիլլաշ-Բոաշը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա