Բուռնաշը պատրաստ է հրաժարվել մանդատից, եթե իր՝ իշխանության մեջ լինելն իմաստ չունենա
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հարցին՝ «եթե Սերժ Սարգսյանը պահանջի հրաժարվել մանդատից, կենթարկվե՞ք», ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) պատասխանել է. «Նա մեր գլխավոր հրամանատարն է, և եթե ինքը հարկ գտնի, որ իմ՝ իշխանության մեջ լինելն իմաստ չունի, իհարկե, կհրաժարվեմ»։
«Հրապարակը» մեկնաբանել է. «Նրան, փաստորեն, թվում է, որ Ազգային ժողովը բանակ է, Սերժ Սարգսյանը՝ գլխավոր հրամանատար, ինքը՝ շարքային զինվոր, և իրեն ոչ թե ժողովուրդն է ընտրել, այլ նշանակել է իր հրամանատարը, որն էլ կարող է ազատել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները