Եվս մեկ իրանցի հոգևորական քննադատել է Սիրիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությունը
Զարմանալի է, որ երբեմնի թուրքական կայսրությունն այսօր գործում է ընդդեմ «դիմադրության»:
Այդ մասին, իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ, հայտարարել է իրանցի հոգևորական Քազեմ Սադիղին:
Իրանցի հոգևորականը, քննադատելով Սիրիայի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությունը, նշել է. «Զարմանալի է, որ հարևան թուրքական կայսրությունը ժամանակին պայքարում էր Արևմուտքի դեմ, իսկ այսօր նույն Արևմուտքի աջակցությամբ գործում է «դիմադրության» դեմ»:
Հիշեցնենք, որ օրերս, իրանցի մեկ այլ հոգևորական, այաթոլլահ Մաքարեմ Շիրազին, քննադատելով Թուրքիայի երկակի քաղաքականությունը, մասնավորապես, նշել էր. «Սկզբում թուրքերն Իսրայելի նկատմամբ ժեստ արեցին, մենք էլ կարծեցինք, որ Պաղեստինի հալածյալ ժողովրդի համար ևս մեկ հովանավոր հայտնվեց, սակայն կարճ ժամանակ անց թուրք պաշտոնյաներն Իսրայելի հետ ձեռք-ձեռքի տված 180 աստիճանով փոխեցին իրենց դիրքորոշումը: Այժմ էլ ցանկանում են Սիրիան պառակտել՝ սիրիացի ապստամբներին զենք մատակարարելով Ռազմազանի օրերին մարդասպանություն են կազմակերպում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները